«24-ժամյա գրադարանի» մրցույթ
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ճարտարապետների միությունը հայտարարում են «24-ժամյա գրադարանի» նախագծի բաց մրցույթ: Գրադարանը նախատեսվում է կառուցել համալսարանի լաբորատոր մասնաշենքին կից՝ Հերացու փողոցի կողմից՝ արդեն գոյություն ունեցող մեկ հարկանի կառույցի տանիքի վրա: Նորակառույց գրադարանը կներառի նաև լաբորատոր մասնաշենքի երկրորդ հարկում գործող գրադարանի տարածքը: Բուն գրադարանի կառուցումից և ներքին դիզայնից բացի՝ անհրաժեշտ է նաև մասնաշենքի ճակատը հարդարել ժամանակակից էլեմենտներով:
Աշխատանքները ներկայացվում են 2 պլանշետով (100×70). հիմնական գծագրերը՝ գրադարանի հատակագիծը, մասնաշենքի ճակատը, կտրվածքը 1:100 մասշտաբով, լրացուցիչ, օգնող մանրամասներն՝ ըստ հայեցողության: Ցանկալի է՝ աշխատանքը ներառի նաև հեռանկար Երևանի տարբեր հատվածներից: Մասնակիցները ազատ են օգտագործվող նյութի ընտրության հարցում: Մասնակիցները, ովքեր գտնվում են արտերկրում, աշխատանքները կարող են ներկայացնել նաև pdf տարբերակով: Աշխատանքները և հեղինակների անունները ներկայացվում են փակ ծրարով՝ վեցանիշ ծածկագրով: Մասնակիցների գնահատումը կկատարվի ըստ ներկայացված աշխատանքի արժեքի:
Համալսարանը չի երաշխավորում մրցույթում հաղթած աշխատանքների կառուցումը: Մրցույթում հաղթած հեղինակի աշխատանքի օգտագործման նպատակով կկնքվի օրենսդրությամբ սահմանված պայմանագիր:
Մրցանակներ ստացած աշխատանքների նյութերը համարվում են ԵՊԲՀ սեփականությունը:
Մրցույթում հաղթած մասնակիցների համար նախատեսվում են մրցանակներ՝
- Առաջին մրցանակ – 300,000 դրամ
- Երկրորդ մրցանակ – 200,000 դրամ
- Երրորդ մրցանակ – 100,000 դրամ
Հայտարագրման և աշխատանքների ներկայացման ժամկետը՝ 15.06.2018: Աշխատանքները ներկայացնել ԵՊԲՀ մարքեթինգի բաժին՝ ժամը 10:00-ից մինչև 18:00: Մրցույթում հաղթողների անունները կհրապարակվեն 22.06.2018: Մասնակիցները կարող են ստանալ անհրաժեշտ նյութերը (լուսանկարներ, հատակագիծ) ԵՊԲՀ մարքեթինգի բաժնից (ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենք, առաջին հարկ):
Մրցանակի չարժանացած աշխատանքները վերադարձվում են մրցույթի մասնակիցներին:
Ժյուրիի կազմը՝
Արմեն Մուրադյան – ԵՊԲՀ ռեկտոր
Դրաստամատ Խուդավերդյան – ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
Ալեքսանդր Բադալյան – ՀՃՄ առաջին փոխնախագահ
Տիգրան Բարսեղյան – Երևանի գլխավոր ճարտարապետ
Սաշուլ Քալաշյան – վաստակավոր ճարտարապետ
Ասլան Մխիթարյան – վաստակավոր ճարտարապետ
Լիանա Քյուրքչյան – ճարտարապետ
Հարցերի և այլ մանրամասների համար զանգահարել՝ +374 11 621 000 (471)